Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ ինչ են քննարկել նախագահները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկման ընթացքում երկրների ղեկավարներըդրա շրջանակում անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև միջազգային օրակարգի հույժ արդիական հարցերին։ 

Զրուցակիցները մատնանշել են ռուս-ադրբեջանական փոխհարաբերությունների կառուցողական բնույթը և ընդգծել գերատեսչությունների ու կառավարությունների մակարդակով երկխոսության ակտիվացման փաստը։ 

Բացի այդ, կողմերը վերահաստատել են փոխադարձ շահերից բխող համագործակցությունն ապագայում ընդլայնելու իրենց հանձնառությունը։ 

Leave a Comment