Ջանես Նազարյանը մեկնարկեց վստահ հաղթանակով․ ըմբշամարտի Մ17 ԱԱ

Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Ջանես Նազարյանը մեկնարկեց վստահ հաղթանակով։ Հայ ըմբիշը ընդամենը 1 րոպե 23 վայրկյանում 8-0 հաշվով հաղթեց նորվեգացի Մարտին Լետվիկին։

45 կգ քաշային Վազգեն Վարդանյանը և 60 կգ քաշային Արտուշ Պետրոսյանը իրենց առաջին գոտեմարտերում պարտություն են կրել ամերիկացի ըմբիշներից։

Leave a Comment