ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում տորնադոյի պատճառով 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգին հարվածել է տորնադո, որի հետևանքով ավելի քան 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։

Նշվում է, որ քամու արագությունը հասել է մինչև 90 կմ/ժ-ի։ Ուժեղ քամին ավերել է տներ, շրջել ավտոմեքենաներ և արմատախիլ արել ծառեր։

Տեսանյութերում ներկայացված է տորնադոյից հետո ստեղծված իրավիճակը Վիսկոնսինի Մենաշա քաղաքում։

Leave a Comment