Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ավստրիայի իշխանությունները դիտարկում են բանակում պարտադիր ծառայության ժամկետը 6-ից 9 ամիս երկարացնելու հնարավորությունը։
Այս քայլը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերներով և այն մտահոգությամբ, որ բանակի գործող մոդելն այլևս լիովին չի համապատասխանում ժամանակակից սպառնալիքներին։
Եթե տասնամյակներ շարունակ ավստրիական զինված ուժերը հիմնականում կատարել են քաղաքացիական պաշտպանության գործառույթներ՝ օգնելով տարերային աղետների ժամանակ և հսկելով սահմանները անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, ապա այժմ Վիեննայում քննարկվում է բանակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Եվրոպայում փոխված ռազմաքաղաքական իրավիճակը։
