Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026-ի հաղթող, Հայկ Մարտիրոսյանը՝ 2-րդ մրցանակակիր

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց Ֆրանսիայում անցկացված Dole Open 2026 միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցաշարում չեն կրել ոչ մի պարտություն և 9 հնարավորից վաստակել են 7.5 միավոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները:

Հաղթողը որոշվել է արագ շախմատի թայ-բրեյքով, որտեղ 2:0 հաշվով առավելության է հասել Հովհաննիսյանը:

Leave a Comment