«Վերանայեք Կոնջորյանների հարցը»․ Թաթուլ Ասիլյան

«Վերանայեք Կոնջորյանների հարցը»․ Թաթուլ Ասիլյան

ՔՊ նախկին անդամ Թաթուլ Ասիլյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի հետ կապված իրադարձություններին, նշել է․ «Ասենք՝ լավ, Նաիրիին փակեցին ծեծուջարդի համար, բա խի՞ չեն մի հատ հետ նայում, ասեն՝ էդ ծեծուջարդը ինչի՞ց ա սկսվել։ Եթե փողը կուրացրել է իրեն ու գնացել է նման քայլի, ապա պիտի պատժվի ոչ միայն ինքը, այլ նաև ախպերը։ Խի՞ պիտի մենք՝ սովորական քաղաքացիներս, պատասխան տանք:

Պարո՛ն Փաշինյան, ԱԺ պատգամավորներ, կուսակցության վարչության անդամներ․ վերանայեք Կոնջորյանների հարցը, ուշադրության տակ պահեք, մեզ պետք չեն նման մարդիկ։ Ճիշտ ա՝ ծեծը դատապարելի է, բայց իրա արարքն ավելի դատապարտելի է»։

Աղբյուրը`   Թաթուլ Ասիլյան

Leave a Comment