ԵԱՏՄ մտնելուց հանրաքվե չենք անցկացրել, հետևաբար դուրս գալուց կամ չգալուց ևս դրա կարիքը չկա – Նորություններ 28.07.2026

ԵԱՏՄ մտնելուց մենք հանրաքվե չենք անցկացրել, հետևաբար դուրս գալուց կամ չգալուց ևս դրա կարիքը չկա:

Հարցը՝ «մնալ, թե՞ դուրս գալ», մեզ ազգովի ծուղակի մեջ է տանում:

Հանրաքվե անցկացնելուց առաջ այն էլ նման հարցերով պետք է առաջին հերթին կառավարության պատասխանատվության մասը հասկանանք:

Ժողովրդին հարցնես բնական է մեծ մասը ուզելու է գնալ ԵՄ և դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց կառավարության գործառույթն է գնահատել բոլոր ռիսկերը, իրավիճակը և որոշումներ կայացնել: Բնական է, որ դա արված չի, չկա հաշվարկ: Սա այն հարցն է, որ հանրաքվեի դնելով արդեն կանխորոշված կլինեն արդյունքները:

Եվ վերջում պետք է հասկանալ՝ կարող է մի տեղից դուրս գանք, իսկ մյուսը մեզ չընդունի:

Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայան

Leave a Comment