Անցած գիշեր և առավոտյան Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ավելի քան 80 անօդաչու թռչող սարք:
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի փոխանցմամբ՝ Չեխով քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան շենքի, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Բացի այդ, Չեխովի շրջանում բեկորների ընկնելու հետևանքով այրվել են մասնավոր տուն և բաց հարթակում գտնվող անվադողեր։
Մայրաքաղաքին մոտենալիս 81 անօդաչուի ոչնչացման մասին հայտնել է նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Հարձակման թիրախում հայտնված Պոդոլսկի մոտակայքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ համալիրը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։
