2026/2027 մրցաշրջանի նախապատրաստության շրջանակներում «Ինտերը» ընկերական հանդիպում է անցկացրել գերմանական «Կարլսրուե» ակումբի հետ:
Խաղը տեղի է ունեցել Գերմանիայի Կարլսրուե քաղաքում։ Հյուրերը հաղթել են 2-1 հաշվով։
Տանտերերի կիսապաշտպան Թիմ Չիվեհան հաշիվը բացել է 50-րդ րոպեին։ Հյուրերի կիսապաշտպան Էնդի Դիուֆը երկու գոլ է խփել՝ 90+1 և 90+4 րոպեներին։
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է առաջին խաղակեսին, իսկ երկրորդ խաղակեսում միլանյան թիմը հանդես է եկել ամբողջությամբ այլ կազմով։