Բրիտանիայի նոր կառավարությունը կկատարի Կիևի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, ներառյալ պատերազմի ավարտից հետո Ուկրաինա զորախումբ ուղարկելը։
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։
«Երբ հրադադարը ի վերջո ուժի մեջ մտնի, մենք պատրաստ կլինենք տեղակայել բազմազգ ուժեր՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի անվտանգությունն ամրապնդելու համար», – հայտարարել է բրիտանացի վարչապետը։