Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առարկությունները՝ կապված Անկարային F-35 կործանիչներ մատակարարելու հետ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իմ ընկերն է, և ոչ ոք ինձ չի ասելու, թե մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք։ Թուրքիան ինձ համար հիանալի դաշնակից է եղել», – ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ Նեթանյահուի առարկություններին առնչվող հարցին։

Leave a Comment