Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան


Տնտեսություն


2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից արտահանվել է 1 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 1104 տոննա եգիպտացորեն, հայտնում են տեղական լրատվամիջոցները:


Արժեքային արտահայտությամբ արտահանումն ավելացել է 34,6%-ով, թեև ծավալը նվազել է 38%-ով:


Նշված ժամանակահատվածում վրացական եգիպտացորենն արտահանվել է ընդամենը երեք երկիր.

Հայաստան՝ 148 տոննա՝ 618 հազար դոլար արժողությամբ,

Իրան՝ 934 տոննա՝ 292 հազար դոլար արժողությամբ,

Ադրբեջան՝ 21 տոննա՝ 134 հազար դոլար արժողությամբ:


Leave a Comment