
«Երևան թուդեյ»-ը հրապարակել է մի հատված լոռեցի տարեց տղամարդու հետ զրույցից, որում վերջինը տարակուսանք է հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ: «Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա… Ասում ա «Արարատ» բառը մոռացեք, «Արարատ»-ն աշխարհի ամենագեղեցիկ բառն ա: Ինքը սարսափելի թուրքամետ ա… Չէ՞ր կարա մի հատ ընենց զինվորական հրամանատար դներ, որ պատերազմն այսպես խայտառակ տանուլ չտար»,- ասում է տղամարդը: Ըստ ցեղասպանության զոհերի հետնորդի՝ առանց ռազմական բալանսի վերականգնման խաղաղությունն անհնար է: