Կարապետյանը ՀՀ տնտեսական քաղաքականությունը համեմատել է Էստոնիայի ու Վրաստանի հետ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Էստոնիայի և Վրաստանի տնտեսական զարգացման մոտեցումները համեմատել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ։

Նա նշել է, որ Էստոնիան կառուցում է Rail Baltica երկաթուղին և e-Estonia հարթակի միջոցով նվազեցնում պետական վերահսկողությունը բիզնեսի նկատմամբ՝ նպատակ դնելով ութ տարում կրկնապատկել երկրի տնտեսությունը։ Կարապետյանի խոսքով՝ Վրաստանն էլ կառուցում է Անակլիայի նոր խորջրյա նավահանգիստը, ինչպես նաև թվայնացնում ու պարզեցնում է պետական կառավարման համակարգը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, խոշոր ենթակառուցվածքային և տնտեսական նախագծեր իրականացնելու փոխարեն կենտրոնացած են գործարարներից գույքի բռնագրավման վրա։ «Հայաստանի կառավարությունը բիզնեսմենից խլել է սպորտզալ և քննարկում է նրա ընկերոջ քաբաբանոցի ազգայնացման հարցը»,- հայտարարել է Կարապետյանը։

Leave a Comment