Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Կրեմլը` Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլից:

Նշում է, որ Վլադիմիր Պուտինը հաստատել է հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը՝ Եվրոպական միությանը միանալուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես, ընդգծվել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել հայկական կողմը:

Leave a Comment