Մի հարց կա, որ «Հայաստան» դաշինքի հետ ունենք ընդհանուր մոտեցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի հարց կա, որ «Հայաստան» դաշինքի հետ ունենք ընդհանուր մոտեցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar-Զրույցի» այսօրվա հյուրն է «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում նորընտիր Ազգային ժողովի կազմը, Ղազարյանը պատասխանեց․

«Այդ կազմում կա երկու թև՝ օրինական և ապօրինի։ Այնտեղ 64 հոգի գալու են իբրև իրենց կարգավիճակին չհամապատասխանող մարդիկ։ Խոսքս «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման մասին է, որի պատգամավորներն ընտրվել են ապօրինությունների հետևանքով, և կան պատգամավորներ «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» խմբակցություններից, որոնք ընտրվել են օրինական հիմունքներով»։

Անդրադառնալով ինքնաբացարկների թեմային՝ Ղազարյանը նշում է․

«Որոշումներն ընտրություններից հետո են կայացվել, որովհետև եթե մինչև ընտրությունը լիներ, մարդը կարող էր նաև չառաջադրվել որպես պատգամավորի թեկնածու։ Հիմնականում անձնական պատճառներով են, մեր դաշինքում շատ քիչ թվով մարդիկ են, որոնք անցողիկ շեմում են եղել և ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Այդ իմաստով ռեկորդը «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորմանն է, որտեղ անցողիկ տեղերում գտնվող 28 հոգի ինքնաբացարկի դիմում է ներկայացրել․ էլ չեմ ասում, որ կուսակցության առաջին 6 համարներն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել»։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Նարեկ Կարապետյանի՝ խմբակցության ղեկավար լինելու որոշումը խիստ տրամաբանական է․

«Դեռևս այդ որոշումները չենք կայացրել ո՛չ խմբակցության ղեկավարի, ո՛չ քարտուղարի, ո՛չ էլ ղեկավար պաշտոնների վերաբերյալ։ Այդ որոշումները մի օրում են կայացվելու։ Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի թեկնածությանը, որպես խմբակցության ղեկավարի, ես կարծում եմ, որ դա շատ տրամաբանական կլինի, որովհետև նա նաև մեր համապետական ցուցակի առաջին համարի թեկնածուն է և իր վրա է վերցրել նաև քարոզարշավի ամբողջ ծանրությունը։ Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» դաշինքում անվերապահորեն վայելում է բոլորի սերը, հարգանքը, վստահությունը։ Մենք, առհասարակ, հիմա թեկնածուներ չենք քննարկել, բայց կարծում եմ՝ եթե որոշումը հանգեցնի նրան, որ Նարեկ Կարապետյանը գլխավորի խմբակցությունը, դա կլինի խիստ տրամաբանական որոշում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment