Ինչի շուրջ են խոսել Փաշինյանն ու Պուտինը. Կրեմլից նոր մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝

«Զրույցի ընթացքում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Leave a Comment