Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով օրերս Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆե», առաջին գոլն է խփել նոր ակումբում:
Հուլիսի 26-ին «Տեներիֆեն» մրցել է «Մարինո» թիմի հետ և հաղթել 6-0 հաշվով:
22 ամյա Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու խփել է առաջին խաղակեսում միակ գոլը։
Երկրորդ խաղակեսում «Տեներիֆեն» խաղադաշտ է դուրս բերել այլ կազմ։
Նշենք, որ Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը նվաճի բարձրագույն խմբի ուղեգիր: