Իրանն ադրբեջանական «AzTV» հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում

Իրանն ադրբեջանական «AzTV» պետական հեռուստաալիքը ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում քրեական պատասխանատվություն է նախատեսված այն լրատվամիջոցների հետ համագործակցության համար, որոնք ընդգրկված են այդ ցուցակում։

Ի պատասխան Թեհրանի քայլերի՝ ադրբեջանական գործակալությունը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում իրանական «Səhər» հեռուստաալիքի, «Mehr» լրատվական գործակալության և դրանց ներկայացուցիչների գործունեությունն ապօրինի է։

Leave a Comment