
Արևմուտքը ռեկորդներ է սահմանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյուանվետության առումով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Ռուսաստանի Պետդումայի աշխատանքն ավարտող ութերորդ գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ 2022 թվականից Արևմուտքն «ամբողջ թափով գործարկել է ռուսատյաց մեքենան» և սահմանում է համաշխարհային ռեկորդներ։
«Ընդ որում՝ միանգամից երկու չափանիշով՝ և՛ այսպես կոչված պատժամիջոցների թվով, և՛ դրանց անարդյունավետությամբ, այն վնասով, որն այդ պատժամիջոցները հասցնում են առաջին հերթին հենց դրանց հեղինակներին և նախաձեռնողներին՝ որոշ եվրոպական, ինչպես նաև այլ պետությունների ժողովուրդներին», – նշել է նա։