Լեգենդար Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լոս Անջելես Լեյքերսից»

Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսը» հայտարարել է լեգենդար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի հեռանալու մասին։ Ամերիկացի հարձակվողը հաստատել է, որ կարիերան շարունակելու է «Ֆիլադելֆիա Սիկսերսի» կազմում։ Ջեյմսն ամերիկյան ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն դոլար աշխատավարձով, գրում է ESPN-ը։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության լավագույն ռմբարկուն 2018 թվականից էր խաղում «Լեյքերսում»։ Նախորդ մրցաշրջանում ամերիկացին անցկացրել է 59 հանդիպում։ Լեբրոն Ջեյմսն NBA-ում նորամուտը նշել է 2003 թվականի հոկտեմբերին։ Նախկինում նա խաղացել է նաև «Մայամի Հիթում» ու «Քլիվլենդ Կավալիերսում»։ Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է ու 4 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ։

Leave a Comment