Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահի տրանսֆերային արժեքը 10 անգամ ավելացել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո

Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյայի տրանսֆերային արժեքը 10 անգամ ավելացել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո։

Transfermarkt-ում 40-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքը 50 հազար եվրոյից հասել է 500 հազարի։

Հուլիսի 25-ին Վոզինյան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է չիլիական «Կոլո Կոլո», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դարպասապահի նախորդ ակումբը պորտուգալական «Շավիշն» էր, որի կազմում նա խաղացել է 2024-2026թթ․։ Կարիերայի ընթացքում նրա ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 2018 թվականին՝ կազմելով 600 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Վոզինյան դարձել էր ԱԱ-ի աստղերից մեկը։ Իսպանիայի հավաքականի դեմ խաղից (0։0) հետո Instagram-ում դարպասապահի հետևորդների թիվը շեշտակի աճ էր գրանցել և արդեն կազմում է 29,5 միլիոն։

Leave a Comment