Եղվարդի ապօրինի հրաձգարանում մի ողջ զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։

Մեկ անձ ձերբակալվել է։

Հանգամանքները պարզվում են։ 

Leave a Comment