Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված ակումբային քննարկման ընթացքում փաստաբաններ, իրավաբաններ, լրագրողներ և բիզնեսի ներկայացուցիչներ մեկ հարթակում էին՝ քննարկելու «ՍԼԱՓՓ հայցերը Հայաստանում․ որտե՞ղ է հեղինակության պաշտպանության, զրպարտության և հանրային խոսքի ազատության սահմանը» թեման։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ՍԼԱՓՓ հայցերի խնդրին, հեղինակության պաշտպանության և խոսքի ազատության միջև սահմանագծին, ինչպես նաև այն հարցին, թե երբ կարող է դատական հայցը վերածվել հանրային խոսքը սահմանափակելու գործիքի։
«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու, փաստաբան Արմեն Մելքումյանը քննարկման ընթացքում նշել է, որ ընկերությունը կողմ է SLAPP օրենսդրության ընդունմանը, սակայն կարևոր է հստակ տարանջատել SLAPP հայցերը գործարար համբավի պաշտպանության հայցերից։
Նրա խոսքով՝ ընկերության դեմ սոցիալական ցանցերում տարածվել են հայտարարություններ, թե այն «հանցագործ ընկերություն է», իսկ լիցենզիաները ձեռք են բերվել կոռուպցիայի միջոցով։ Նման հայտարարությունների դեպքում ընկերության համար կարևոր է ունենալ իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու հնարավորություն։
Մանրամասները՝ տեսանյութում։