Apple-ը դիտարկում է առանց տեսախցիկի խելացի ակնոցների թողարկումը

Apple-ը դիտարկում է առանց տեսախցիկի խելացի ակնոցների թողարկումը

Apple ընկերությունը քննարկում է նոր խելացի ակնոցների ստեղծման հնարավորությունը, որոնք չեն ունենա տեսախցիկ՝ օգտատերերի գաղտնիության հետ կապված մտահոգությունների պատճառով,- հայտնում է Bloomberg-ը։

Ըստ աղբյուրի՝ Apple-ը մշակում է խելացի ակնոցների մի քանի տարբերակ։ Դրանցից մեկում տեսախցիկը կարող է օգտագործվել միայն տվյալների հավաքագրման և արհեստական բանականության գործիքների աշխատանքի համար, սակայն լուսանկարահանման և տեսանկարահանման գործառույթներ չեն լինի։ Մյուս տարբերակը նախատեսում է ակնոցների թողարկում՝ ամբողջությամբ առանց տեսախցիկի։

Միևնույն ժամանակ, սարքերը կպահպանեն զանգեր կատարելու և աուդիո լսելու հնարավորությունները։ Սպասվում է, որ ընկերությունը խելացի ակնոցները կներկայացնի 2027 թվականի հունիսին՝ Համաշխարհային ծրագրավորողների համաժողովի (WWDC) շրջանակում։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել նույն տարվա վերջին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment