Եկամուտների հայտարարագիրը հնարավոր կլինի լրացնել լիազորված անձի միջոցով

Եկամուտների հայտարարագիրը հնարավոր կլինի լրացնել լիազորված անձի միջոցով

27 հուլիսի 2026 – 14:52 AMT

PanARMENIAN.Net – Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը, հայտնում է ՊԵԿ-ը:

«Օրինակ՝ եթե հայտարարատու եք, բայց գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանաք առանց դժվարության ներկայացնել ձեր հայտարարագիրը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարատուն կարող է նշել լիազորության գործողության ավարտի ամսաթիվը, որի լրանալուց հետո լիազորված անձը համակարգում այլևս չի կարողանա որևէ գործողություն իրականացնել։

Մեկ այլ անձի լիազորել կարելի է 2 եղանակով:

Յուրաքանչյուր տարի ՀՀ քաղաքացի հանդիսացող և չափահաս դարձածանձինք պետք է առցանց եղանակով ներկայացնեն եկամուտների հայտարարագիր` նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։Հայտարարագրում ներկայացվող եկամուտները բաժանվում են 2 խմբի՝ հարկվող և չհարկվող: Արդեն հարկված եկամուտների համար նոր պարտավորություններ չեն առաջանալու։

Leave a Comment