Ըստ առևտրային տվյալների՝ երկուշաբթի օրը նավթի համաշխարհային գները նվազում են ավելի քան 7%-ով, ընդ որում՝ Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն իջել է 85 դոլարից ցածր։
Մոսկվայի ժամանակով ժամը 12:34-ի դրությամբ՝ հոկտեմբերին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը նախորդ փակման ցուցանիշի համեմատ նվազել է 7,32%-ով՝ հասնելով բարելի դիմաց 84,97 դոլարի։ Գինը 85 դոլարից ցածր է իջել հուլիսի 17-ից ի վեր առաջին անգամ։