Բաքվում ընթացող Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Երկրորդ գոտեմարտում Վազգենը 5-2 հաշվով հաղթեց ղրղզ մարզիկին։ Առաջին գոտեմարտում հայ ըմբիշը 7-4 հաշվով հաղթել էր իրանցի Արմին Ալի Մոհամադ Ղոլի Գալեհին։
1/4 եզրափակչում Մնացականյանը կմրցի խորվաթ ըմբիշի հետ։