Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր


Միջազգային


Սիեթլի մշակութային և զվարճանքի համալիրում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել:

Այս մասին հաղորդում է Seattle Times-ը։

«Սիեթլի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, իսկ հինգը՝ վիրավորվել», – հաղորդել է թերթը։

Սիեթլի ոստիկանությունը միջադեպի մասին հաղորդել է այս գիշեր:

Իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:


Leave a Comment