Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ին


Միջազգային


ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով Մերձավոր Արևելքի բնակիչները չունեն այլընտրանք, քան դիմադրելը։

Աս մասին ասվում է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական ​​խմբավորմանը ուղղված նամակում։

«Լիբանանյան «Հեզբոլլահը» կանգնած է անսասան ժայռի պես Իսրայելի և նրա հովանավորների հարձակումների դեմ», – գրել է Խամենեին։

Նրա խոսքով՝ «Հեզբոլլահին» պաշտպանելը սահմանվում է որպես Իրանի ռազմավարական քաղաքականություն։

«Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը և Իսրայելի ագրեսիայի լիակատար վերացումը ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի առաջին պայմանն են», – հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Հեզբոլլահի» ղեկավարության հետ ուղիղ երկխոսության մեջ մտնելու իր պատրաստակամության մասին։


Leave a Comment