Հայկ Կոբջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանին ծեծելու կադրերեը: Տեսանյութը հարապարակել է լրագրող Գայանե Զարգարյանն իր յութուբյան ալիքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:
Հուլիսի 25-ին ժամը 14։00-ի սահմաններում դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Ձերբակալվել է մեկ անձ և կազմված փաստաթղթերով ներկայացվել Քննչական կոմիտեի Աբովյանի բաժին։ Այս մասին AuroraNews-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։