Ռուսաստանը փակում է դուռը հայկական կաթնամթերքի առաջ․ արգելքն ուժի մեջ է մտնում այսօր

Հուլիսի 27-ից ուժի մեջ է մտնում Ռոսսելխոզնադզորի որոշումը, որով ժամանակավորապես սահմանափակվում է կաթնամթերքի արտահանումը Հայաստանից։ 

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, եթե Հայաստանը զրկվի Ռուսաստան մատակարարումներ իրականացնելու հնարավորությունից, ապա կկորցնի կաթնամթերքի արտահանումից ստացվող եկամուտների շուրջ 80 տոկոսը։

 Հարավկովկասյան հանրապետության պանրի, կաթի, կարագի, ձվի և հարակից այլ ապրանքների ընդհանուր արտահանման ծավալը կազմել է 20.2 միլիոն դոլար։ 

Կաթնամթերք ներմուծող մյուս հիմնական երկրներն են 

Միացյալ Նահանգները (2.2 միլիոն դոլար), Բելառուսը (786,300 դոլար) և Վրաստանը (745,900 դոլար)։

Leave a Comment