Կոնջորյանի եղբայրը հարձակման է ենթարկվել

Կոնջորյանի եղբայրը հարձակման է ենթարկվել

Ըստ հրապարակումների, հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի դիմաց, մի խումբ անձանց կողմից հարձակման է ենթարկվել ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։

Ներքին գործերի նախարարությունից Radar Armenia-ին հայտնել են, որ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հուլիսի 25-ին՝ ժամը 14:05-ին։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment