
Թեև հիմա ունեմ տեղեկատվության որոշակի պակաս, բայց պատկերացնում եմ այն լրջագույն դժվարությունները, որոնց առնչվում են տարբեր ոլորտների մեր գործարարները։ Տարիների ընթացքում մարդկանց քայլ առ քայլ ստեղծածը, դրածը կարող է ջուրն ընկնել։
Ես կողմ եմ, որ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև՝ արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն, բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։