Երևան-Երասխ ավտոճանապարհին 3 մեքենայի բախումից 3 մարդ է զոհվել․ ԶԼՄ – armeniatoday.am

Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա Toyota, Volkswagen և Lada մակնիշի ավտոմեքենաների բախումից 3 մարդ է մահացել, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ հրշեջները, մարելով Volkswagen-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են քաղաքացիների 3 մոխրացած մարմին։ Վթար-հրդեհի հետևանքով ևս 3 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

Leave a Comment