Միլանի «Ինտերը» Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղում 16:0 հաշվով ջախջախել է գերմանական «Աասենին»։
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և գոլային փոխանցում կատարել Ջամալ Իդրիսուին։ Հայ կիսապաշտպանը մասնակցել է ևս երեք գոլային գրոհների զարգացմանը։
Գոլերը՝ Ֆրատեզի (1, 11), Տոպալովիչ (15, 20, 38), Մոսկոնի (43), Դիուֆ (48, 64), Էսպոզիտո (52, 67, 82, 87, 89), Իդրիսու (60, 75), Դիմարկո (69)։