Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հուլիսի 22-ից 26-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի է ունեցել WUKF կարատեի աշխարհի առաջնությունը՝ 48 երկրների մարզիկների մասնակցությամբ։ Կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի մարտիկ և Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը հաղթել է առաջնությունում։

Կիսաեզրափակիչ փուլում Ունանյանը 3:2 հաշվով հաղթել է Իռլանդիայի ներկայացուցչին, եզրափակչում 7:1 հաշվով առավելության է հասել մեքսիկացի մարզիկի նկատմամբ։

Այս տարի նա մասնակցել է կարատեի 3 մրցաշարի և բոլորում էլ հաղթող ճանաչվել։

Leave a Comment