Իրանական նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն անպատասխան չի մնա․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անպատասխան չի մնա, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Իրանի ԱԳՆ-ն հուլիսի 25-ին հայտնել էր, որ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Թեհրանը տեղի ունեցածն անվանել էր միջազգային իրավունքի խախտում և Կիևին մեղադրել հակամարտության էսկալացիայի մեջ։

«ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում ես ընդգծեցի, որ Կիևի այս օպորտունիստական ​​գործողությունները չեն կարող անպատասխան մնալ»,- գրել է Արաղչին X -ի իր էջում։

Նա ընդգծել է, որ իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն իրականացվել է Իսրայելի դրդմամբ՝ Եվրոպան Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։

Leave a Comment