«Առանց Ֆիլտրի» հաղորդման հյուրն է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Նա խոսել է մասնագիտությունների ընտրություններից և որոշումների վրա իր ազդեցությունից։ Ղալամքարյանը ներկայացրել է իր քաղաքական ակտիվության և գործունեության առաջին տարիները, դրանց վրա ազդեցության գործոնները։ Ընդգծել է «Մարտի 1»-ի դեպքերի առանձնակի դաժանությունը և որոշ երևույթների` մինչև օրս չբացահայտված լինելը։
Ղալամքարյանը խոսել է իր նախասիրություններից. Վիլյամ Սարոյանի հանդեպ իր համակրանքից, «փազըլ» հավաքելու հանգստությունից, ֆուտբոլ խաղալու և նայելու համակրանքից։ Նա պատմել է նաև «Լավ էլի» ռոք խմբի հետ իր աշխատանքի և կապի մասին։
Ջրային կոմիտեի նախագահը հաղորդման վերջում անդրադարձել է Հայաստանի ջրային խնդիրներին և իրականցվող աշխատանքներին, մանրամասնել է որոշ նախագծերի իրականացման ընթացքը, ներկայացրել է ներդրումային առաջիկա ծրագրերը։
