Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ, 59-ամյա գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը նշանակվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2030 թվականը։

Յուրգեն Կլոպը 2015-2024 թվականներին անգլիական «Լիվերպուլը» ղեկավարելուց հետո չուներ մարզչական աշխատանք։ Հավաքականում Կլոպը փոխարինեց Յուլիան Նագելսմանին, ով աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Պարագվայի հավաքականից կրած պարտությունից հետո հրաժարական էր տվել:

Leave a Comment