Պիրլոն կգլխավորի Իտալիայի հավաքականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

ԱՄԷ-ն ներկայացնող «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կգլխավորի Իտալիայի հավաքականը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը դարձել է ազգային թիմի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը այն բանից հետո, երբ այդ առաջարկից հրաժարվել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

2006 թվականի աշխարհի չեմպիոն Պիրլոյի տարեկան աշխատավարձը կկազմի 1,5 միլիոն եվրո։ Նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։

Անդրեա Պիրլոն աշխատել է Թուրինի «Յուվենտուսում», թուրքական «Կարագյումրյուկում» և իտալական «Սամպդորիայում»։

Leave a Comment