Իրանը հայտարարել է, որ անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը

Իրանի իշխանություններն անպատասխան չեն թողնի Կասպից ծովում իրանական առևտրային նավի նկատմամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածը։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) փոխխոսնակ Ալի Նիքզադը։

«Մեր երկրի և մեր տարածքի դեմ ագրեսիա իրականացնելու համար օգտագործվող ցանկացած կետ, անկասկած, կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը, իսկ Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողությունները անպատասխան չեն մնա», – նրա խոսքերը մեջբերում է Fars գործակալությունը։

Շաբաթ օրը Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ։

Leave a Comment