Հայ գրոսմայստերները փայլուն հաղթանակ են տարել Ֆրանսիայում անցկացված «Dole Open 2026» մրցաշարում

26 Հուլիսի 2026, 16:55

Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքում ավարտված «Dole Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթ են ունեցել։

Հուլիսի 18–26-ը կայացած «Masters» խմբի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ցուցադրելով վստահ խաղ, 9 հնարավորից վաստակել են 7.5-ական միավոր և կիսել 1–2-րդ հորիզոնականները:

Leave a Comment