Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հեռահար հարվածներ են հասցրել ռուսական էներգետիկ և ռազմական օբյեկտներին։ Թիրախավորվել ու վնասվել են Ղրիմում գործող «Չեռնոմորնեֆտեգազ» ընկերության օբյեկտը, «Գերան» և «Գերբերա» ԱԹՍ-ների ցամաքային կառավարման կայանը, ինչպես նաև Տյումենի նավթավերամշակման գործարանը, որտեղ պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել։