Կիևն արձագանքել է Տոկաևի՝ պատերազմը դադարեցնելու կոչին. առաջարկ՝ Պուտինին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան արձագանքել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պատերազմը «սառեցնելու» կոչին։

«Մենք գնահատում ենք նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Պուտինին ուղղված այն կոչը, որ եկել է պատերազմը դադարեցնելու ժամանակը։ Սա իրատեսական, ժամանակին և իմաստուն հայտարարություն է։

Ուկրաինան առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները ներկայիս շփման գծերում և անցնել դիվանագիտական գործընթացի, սակայն Կրեմլը շարունակում է մերժել խաղաղության այս ակնհայտ ուղին։ Պուտինի մամուլի քարտուղարն արդեն մերժել է Ղազախստանի նախագահի առաջարկը։ Եզրակացությունը հետևյալն է․ Մոսկվան պետք է զգա ավելի մեծ ճնշում, նախքան կընդունի իրատեսական խաղաղության առաջարկները», – գրել է նա։

photo_2026-07-26_12-29-27.jpg 46.95 KB

Leave a Comment