
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Եվրամիությանը արձագանքել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը, հաղորդում է IRNA-ն:
«Այս հեռախոսազրույցում (ԵՄ արտաքին գործերի նախարար Կաջա Կալլասի հետ – խմբ.) Արաղչին, խստորեն և անվերապահորեն դատապարտելով ուկրաինական ռեժիմի ռազմական հարձակումը Կասպից ծովում Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող առևտրային նավի վրա, … պահանջել է, որ այս հանցավոր արարքի մեղավորներն ու հանցակիցները պատասխանատվության ենթարկվեն», – ասվում է հրատարակության մեջ։
Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրամիությանը և միջազգային հանրությանը արձագանքել այս ագրեսիայի ակտին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտնել էր, որ Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, ևս մեկը վիրավորվել է։