Ռուսաստանը հայտարարում է հսկայական անօդաչու նավի ստեղծման մասին

Ռուսաստանում հայտարարել են, որ ստեղծում են 500 տոննա տարողությամբ անօդաչու նավ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը։

«Մենք ստեղծում ենք նավ, որը կատարում է սուզանավերի և ստորջրյա օբյեկտների որոնման առանձին խնդիրներ։ Կարելի է ասել, որ այն պատկանում է փոքր դասի նավերին։ 

Սա անձնակազմ չունեցող նավ է, և այն նախատեսված է գործող պետական սպառազինության ծրագրով։ Սա առաջին նման նավն է, որը կդառնա անձնակազմ չունեցող համակարգերի հետագա զարգացման հիմքը», – ասել է  Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը։

Leave a Comment