Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ

Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ

Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry և Hyundai ix35 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսն էլ բախվել են երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment