
Իրանը և Օմանը բանակցություններ են վարել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնք Թեհրանը որակել է որպես արդյունավետ, հաղորդում է Reuters-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ բանակցությունները տևել են մի քանի օր։ Կողմերի միջև տեխնիկական և քաղաքական խորհրդակցությունները կշարունակվեն։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է Իրանին և Օմանին՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության գալ: Օմանը առաջարկել էր, որ Իրանը կառավարի Հորմուզի նեղուցում երթևեկությունը երկու առանձին վերահսկվող երթուղիներով, սակայն համաձայնագիրը դեռևս պաշտոնապես վավերացված չէր: