Երևանում կայանալիք COP17 միջազգային համաժողովին ընդառաջ նախատեսվում է բարեկարգել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքը։ Կառավարությունը նախատեսում է 43 մլն դրամ հատկացնել շուրջ 4000 քմ տարածքի ասֆալտապատման աշխատանքների համար։Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարության նիստի չզեկուցվող նախագծից։
Երևան քաղաքում 2026 թվականին հոկտեմբերի 18-30-ը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը հանդիսանում է միջազգային նշանակության խոշորագույն միջոցառումներից մեկը և նախատեսվում է անցկացնել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Միջազգային նման բարձր մակարդակի միջոցառման պատշաճ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ապահովել համաժողովի անցկացման վայրին հարող և դրան սպասարկող տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգ, հուսալի և ներկայացուցչական վիճակը։
Հիմք ընդունելով Վարչապետի մոտ 2026 թվականի հունիսի 18-ին կայացած խորհրդակցության №Վ/77 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի հանձնարարականը՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել «Մերիդիան» էքսպո կենտրոնին հարակից համայնքային ենթակայության շուրջ 4000 քմ մակերեսով տարածքի ասֆալտապատման աշխատանքներ: Քանի որ այս պահին բացակայում է տարածքի ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը (հետևաբար պարզ չի անհրաժեշտ ֆինանսավորման ծավալը), հայտարաված չէ աշխատանքների կատարման մրցույթ, կնքված չէ աշխատանքային պայմանագիր, ուստի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից աշխատանքային կարգով համապատասխան որոշման նախագիծ շրջանառելու նպատակով ստացել է մոտավոր հաշվարկ, այն է.
Ա/բ հ=5սմ-1ք.մ-6500դրամ
Խճակոպճաավազային հիմք՝ հ=25սմ-1ք.մ-4000դրամ
4000ք.մ մեկ շերտով 5սմ և 25սմ խճային հիմքով ասֆալտապատելու համար գումարը կկազմի շուրջ 43 մլն դրամ: Հաշվի առնելով համաժողովի անցկացման սեղմ ժամկետները և աշխատանքների ծավալը՝ անհրաժեշտ է ֆինանսական միջոցները նախատեսել ամբողջությամբ երրորդ եռամսյակից՝ ապահովելու համար աշխատանքների ավարտը մինչև միջոցառման մեկնարկը։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախագծով նախատեսվում է իրականացնել «Մերիդիան» էքսպո կենտրոնին հարակից համայնքային ենթակայության շուրջ 4000 քմ մակերեսով տարածքի ասֆալտապատման աշխատանքներ:
Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 43,000.0 հազար դրամ գումարն ուղղել «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «21032. Երևան քաղաքում ճանապարհների կառուցման և միջին նորոգման աշխատանքներ» միջոցառմանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Ակնկալվողարդյունքը
Նախագծի ընդունման և իրականացման արդյունքում կիրականացվեն «Մերիդիան» էքսպո կենտրոնին հարակից համայնքային ենթակայության շուրջ 4000 քմ մակերեսով տարածքի ասֆալտապատման աշխատանքներ:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 18.08.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 3.2 կետի ոլորտային միջոցառումների իրականացումից: